Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկուշաբթի օրը Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնում է միջազգային մամուլը։
Հիշեցնենք, որ Թրամփն ու Զելենսկին Ալյասկում ԱՄՆ ու Ռուսաստանի նախագահի բանակցություններից հետ մեկ ու կես ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել։ Զելենսկին զրույցը որակել է «երկար և բովանդակալից»։
Ելիսեյան պալատը հայտնել է, որ Եվրոպացի առաջնորդները միացել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցին։ Հեռախոսազրույցին մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Ստարմերը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Եվրամիության ներկայացուցիչ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։