Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկուշաբթի օրը երկօրյա այցով կմեկնի Հայաստան և Բելառուս։ Mehr գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի նախագահի խորհրդական Մահդի Սանաեյը։
Նա ասել է, որ այցի նպատակներից մեկը երկկողմ հարաբերությունների ամրապնդումն է, մասնավորապես՝ բիզնեսի ոլորտում և փաստաթղթերի ստորագրումը։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնում փաստաթղթերի ստորագրումից հետո Իրանի նախագահը Նիոկլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում նշել էր.
«Պետք է համոզված լինեն, որ այն իսկապես խաղաղության և զարգացման ուղի կլինի, այլ ոչ թե արտաքին ուժերի «հեգեմոնական» նպատակների իրականացման գործիք»։