Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Բացառված չէ, որ եվրոպացիները պարզապես ուզում են Զելենսկուն հնարավորինս թանկ վաճառել Թրամփի վրա. Քաղտեխնոլոգ
«Ի՞նչ է անելու Զելենսկին Վաշինգտոնում: Կամ փորձելու է համոզել Թրամպին, որ պետք չէ ընդունել ուկրաինական հարցում Պուտինի պայմանները, կամ ինքը պետք է ընդունի այդ պայմանները եւ գտնի դրանց իրականացման ձեւերը: Բայց, առավել էական հարցը գուցե այն է, թե ինչ է անելու Թրամփը»,-գրում է քաղտեխնոլոգ Հակոբ Բադալյանը։
Նա մի քանի հարցեր է հնչեցնում.
«Նա վերջնագիր կներկայացնի՞ Զելենսկուն: Դա գուցե տարբերակներից մեկն է: Հնարավոր է, որ պարզապես լվանա ձեռքերը, Զելենսկուն թողնելով Եվրոպայի հետ: Բայց, Եվրոպան կուզի՞ մնալ Զելենսկու հետ:
ԵՄ առաջնորդող երկրներն ու Մեծ Բրիտանիան տարածել են հայտարարություն, որը եթե «վերծանենք», ապա այն մասին է, որ Զելենսկին չպետք է տեղի տա:
Բայց, բոլորովին բացառված չէ, որ եվրոպացիները պարզապես ուզում են Զելենսկուն հնարավորինս թանկ վաճառել Թրամփի վրա»։