Ռուբիո. Ուկրաինայի հարցում համաձայնագրից դեռ շատ հեռու ենք
Քաղաքական
18:44 17/08/2025
Աշխարհ

Ռուբիո. Ուկրաինայի հարցում համաձայնագրից դեռ շատ հեռու ենք

ԱՄՆ վարչակազմը դեռևս մոտ չէ Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնության հասնելուն, դեռևս երկար ճանապարհ կա անցնելու մինչև համաձայնության հասնելը, բայց որոշակի առաջընթաց արդեն գրանցվել է։ Այդ մասին ABC News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մենք առաջընթաց ենք գրանցել այն առումով, որ բացահայտել ենք համաձայնության հնարավոր ոլորտները, սակայն դեռևս կան որոշ լուրջ տարաձայնություններ։ Հետևաբար, մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,-ասաց նա։

«Այսինքն՝ մենք խաղաղության համաձայնագրի շեմին չենք։ Մենք դրա եզրին չենք։ Բայց կարծում եմ, որ առաջընթաց է գրանցվել», -հավելեց ԱՄՆ պետքարտուղարը։

Օգոստոսի 15-ին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հանդիպեցին Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաօդային բազայում։ Հանդիպումը տևեց մոտ երեք ժամ՝ դեմ առ դեմ՝ ամերիկացի առաջնորդի լիմուզինում՝ բանակցությունների հիմնական վայր գնալու ճանապարհին և նեղ «երեք առ երեք» ձևաչափով։ Ռուսական կողմը ներկայացնում էին նաև նախագահի օգնական Յուրի Ուշակովը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իսկ ամերիկյան կողմը՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիտկոֆը։ Բանակցություններից հետո մամուլի համար արված հայտարարության մեջ Պուտինը նշեց, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը գագաթնաժողովի գլխավոր թեման էր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռուբիո. Ուկրաինայի հարցում համաձայնագրից դեռ շատ հեռու ենք