Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել պաշտպանել երեխաներին՝ ասելով, որ նա կարող է դա անել «գրիչի մեկ հարվածով»։ Այս մասին հայտնել է Fox News-ը՝ հղում անելով Մելանիայի կողմից Ռուսաստանի առաջնորդին Ալյասկայում գագաթնաժողովի ժամանակ փոխանցված նամակին։
«Պաշտպանելով այս անմեղ երեխաներին՝ դուք ավելին կանեք, քան պարզապես Ռուսաստանին ծառայելը, դուք կծառայեք ամբողջ մարդկությանը։ Դուք, պարոն Պուտին, կարող եք այդ տեսլականը իրականություն դարձնել այսօր ձեր գրչի մեկ հարվածով», - ասել է Մելանյա Թրամփը նամակում, որի բովանդակությունը հեռարձակել է Fox New-ը։
Ըստ հեռուստաալիքի՝ Պուտինը նամակը կարդացել է ամերիկյան և ռուսական պատվիրակությունների ներկայությամբ Անքորիջում կայացած ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովի ժամանակ։
Ինչպես հաղորդում է Fox News-ը, Մելանյա Թրամփը նամակում նշում է, որ երեխաների պաշտպանության հարցը «գերազանցում է ցանկացած մարդկային տարաձայնություն» և «վեր է կանգնած աշխարհագրությունից, կառավարությունից և գաղափարախոսությունից»։
«Որպես ծնողներ՝ մենք պատասխանատվություն ունենք ապրեցնելու հաջորդ սերնդի հույսը։ Որպես առաջնորդներ՝ մենք պատասխանատվություն ունենք աջակցելու մեր երեխաներին, և դա ավելին է, քան մի քանիսի հարմարավետությունը։ Անկասկած, մենք պետք է ձգտենք ստեղծել արժանապատվության աշխարհ բոլորի համար, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա արթնանալ խաղաղության մեջ, և որպեսզի ապագան լինի հուսալիորեն պաշտպանված»,-ընդգծել է նա նամակում, որը հասանելի է Fox News-ին։