Դուք կողմնակալ եք, սպանության գործով դատը հետաձգել եք Միքայել սրբազանի գործը քննելու համար. Փաստաբանը դատավորին
Իրավունք
16:39 18/08/2025
Հայաստան

Դուք կողմնակալ եք, սպանության գործով դատը հետաձգել եք Միքայել սրբազանի գործը քննելու համար. Փաստաբանը դատավորին

«Դուք ուենք ԵԴ 1 191593 01.25 գործը՝ ենթադրյալ սպանության վերաբերյալ, որով երկու մեղադրյալ կա երկուսն էլ կալանավորված են»,-դատարանի դահլիճում հայտնեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Աբունցը։

 Նա հիշեցրեց,որ այդ գործով նիստը նշանակվել էր մայիսի 22-ին, հաջորդ նիստը՝ հունիսի 27-ին, այնուհետև ապրիլի 31-ին։

«Վերջին նիստը նշանակել եք վաղը օգոստոսի 19-ին ժամը 3-ին, մեր գործով նիստը նշանակել եք վաղը 14։30-ին, այսինքն այն գործի նիստից կես ժամ առաջ, որով սպանության դեպք է քննվում, երկու մեղադրյալ կա»,-հայտնեց փաստաբանը և հարցրեց դատավոր Արմինե Մելիքսեթյանին, թե նա արդյոք պատրաստվում է կես ժամ աշխատել։

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը հայտնեց, որ պարտականություն չունի բոլոր հարցերին պատասխանելու։

Փաստաբանը նշեց, որ ինքը գիտի,որ դատարանը սպանության գործով մեղադրյալներին, որոնք երկու ամիս է սպասում էին իրենց գործի քննությանը, տեղեկացրել են, որ իրենց նիստը տեղի չի ունենա։

«Գիտեք ինչու, որովհետև քննվում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը, որովհետև հատուկ վերաբերմունք կա այս գործի նկատմամաբ»,-հայտարարեց փաստաբանը և հավելեց. «Ակնհայտ է, որ դուք մյուս գործեով նուն գործողությունները նույն կերպ չեք վարում, ինչպես այս գործով, ձեր վարքագիծը փոխված է այս գործով, ախր դա նաև Ձեզ է կաշկանդում, անաչառ չեք դուք, հատուկ վերաբերմունք ունեք այս գործին»։

Փաստաբան Աբունցը հայտեց, որ դատավորը պետք է ինքնաբացարկ հայտնել և  գործը փոխանցվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան։

«Միջնորդության հիմքում դրվել են բացառապես դատարանի որոշումները, որոնք պաշտպանական կողմի համար միգուցե ոչ ընդունելի են, բայց ինչը դատարանի գնահատմամբ բավարար փաստարկ է առ այն, որ դատարանը անկողմնակալ է»,- հայտարարեց դատավոր Արմինե Մելիքսեթյանը։

Նա հայտնեց, որ դատավորին բացարկ հայտնելու միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder