Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր չլինի, 10 օրից լինի, իմ մահից հետո՝ 50 տարի հետո էլ լինի, ես արդարացվելու եմ. Միքայել Աջապահյան
«Ամեն մի շփում դատական համակարգի հետ ավելի է խորացնում իմ հիասթափությունը, որը ես կարող էի ունենալ։ Հունիսի 28-ից ի վեր, ինչ առնչվում ենք դատարանին, իջնում ենք մի խորխորատ, որի վերջը չի երևում»,- դատարանի դահլիճում իր խոսքի մեջ ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Սրբազանը սաղմոսից մեջբերում արեց։
Նա նաև հիշեցրեց, որ դատավորը որպես իր բնակության վայր հիշատակեց Սմբատյան փողոցը և բացատրեց, որ Արտակ եպիսկոպոս Սմբատյանը Շիրակի թեմի առաջին առաջնորդն էր, որին 1920 թվականից ի վեր բազմաթիվ անգամ ձերբակալել են ու բաց թողել, ի վերջո 1937 թվականին 61 տարեկանում մահվան դատապարտել և գնդակահարել։
Միքայել Աջապահյանը հայտնեց, որ Ստալինի մահից հետո 1952 թվականին Սմբատյանը արդարացվել է։
«Ես Ձեր դատապարտումից չեմ վախենում, ես իմ մեջ արձանագրում եմ՝ այսօր չլինի, 10 օրից լինի, իմ մահից հետո՝ 50 տարի հետո էլ լինի, ես արդարացվելու եմ իսկ դուք մնալու եք դատապարտողը»,-հայտարարեց Աջապահյանը։
Նա շեշտեց, որ ցավում է դատավորի համար, ինչպես յուրաքանչյուր հոգևորական կցավար ցանկացած քաղաքացու համար, որը սխալէ գործել։
Արքեպիսկոպոսը դատավոր Արմինե Մելիքսեթյանին հորդորեց ընդհատել այդ սխալը, հակառակ դեպքում ինքն է դատվելու, ինչպես Սուրբ գրքում է ասվում։