Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հղի Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը դատապարտվեց 1.5 տարի ազատազրկման
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հրապարակեց 31 շաբաթական հղի Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու գործով դատավճիռը։
«2025 թվականի հուլիսի 30-ին մեղադրյալ Արամ Նավասարդյանի նկատմամբ կայացվել է մեղադրական վճիռ, որի հիման վրա դատարան վճռեց Արամ Նավասարդյանին մեղավոր և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկում 1 տարի 6ամիս ժամկետով, ավտոմոբիլ կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 1 տարի 6ամիս ժամկետով։ Արամ Նավասարդյանի նկատմամբ, որպես խափան միջոց կիրառած բացակայելու արգելքը թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Գույքային հայցը բավարարել մասնակի՝ Արամ լ Նավասարդյանանից տուժող՝ Մնացական Մնացականյանին բռնագանձել 4 միլիոն դրամ, որպես հանցագործության պատճառած մասի հատուցում։ Ինչպես նաև Նավասարդյանից պետական բյուջե բռնագանձել 834 000 դրամ, որպես սույն վարույթի շրջանակներում կատարված փորձաքննությունների հետ կապված դատական ծախս»,- հայտարարեց դատավորը։
Հիշեցնենք, որ դատարանը Արամ Նավասարդյանը մեղավոր է ճանաչել 2003 թ. Ընդունված ՔՕ 242-րդ 2 մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածի 1-ին մասով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) նախատեսված արարքներում։
Հիշեցնենք, որ 2022 թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանի իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։