Առնվազն մեկ տուգանք դուրս է գրվել արդեն. Սուրեն Գրիգորյանը ՝ ուղեվարձը չվճարելու դեպքերի մասին
Հասարակություն
10:55 18/08/2025
Հայաստան

Առնվազն մեկ տուգանք դուրս է գրվել արդեն. Սուրեն Գրիգորյանը ՝ ուղեվարձը չվճարելու դեպքերի մասին

«Անցած երկու շաբաթների ընթացքում հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացվել է ստուգում հասարակական տրանսպորտում՝ մասնավորապես ավտոբուսներում»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Սուրեն Գրիգորյանը։

 Զեկուցելով առանց ուղեվարձ երթևեկող քաղաքացիներին վարչական տուգանքի ենթարկելու գործընթացի մասին՝ փոխքաղաքապետը նշեց, թե քանի որ սկզբնական շրջանում որոշակի ծրագրային թերություններ են նկատվել, հիմնական ժամանակում տուգանքներ դուրս չեն գրվել։

«Բայց ինչքանով ինձ զեկուցել են, առնվազն մեկ տուգանք դուրս է գրվել արդեն»,- ասաց Գրիգորյանը։

 Նա հայտարարեց, որ ի հայտ եկած բոլոր տեխնիկական խնդիրները լուծվել են և այդ մասով արդեն որևիցե խոչընդոտ չունեն։

«Եթե վստահ ենք, որ այլևս տեխնիկական խնդիր չունենք՝ պետք է համապատասխան վարչարարությունը կիրառել»,-արձագանքեց Տիգրան Ավինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Առնվազն մեկ տուգանք դուրս է գրվել արդեն. Սուրեն Գրիգորյանը ՝ ուղեվարձը չվճարելու դեպքերի մասին