ԱՄՆ-ն արտաքսում է առաջին ուկրաինացի փախստականներին
Քաղաքական
21:24 19/08/2025
Աշխարհ

ԱՄՆ-ն արտաքսում է առաջին ուկրաինացի փախստականներին

ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE) X-ում հրապարակել է ուկրաինացի փախստականների արտաքսման առաջին լուսանկարները։

«Ահա ուկրաինացի օտարերկրացիների ԱՄՆ-ից արտաքսվելուց հետո հայրենիք վերադառնալու առաջին րոպեների լուսանկարները», -լուսանկարները վերնագրել է ծառայությունը։

Օգոստոսի 15-ին The Wall Street Journal-ը հայտնել է, որ տասնյակ հազարավոր ուկրաինացի փախստականներ կարող են շուտով սկսել արտաքսվել Միացյալ Նահանգներից, եթե կորցնեն իրենց ժամանակավոր իրավական մարդասիրական կարգավիճակը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder