Արա Ռոստոմյան. Եթե հնարավոր է, ոստիկանների փոխարեն զոհվածների ծնողներին դահլիճում գտնվելու հնարավորություն տաք
Իրավունք
17:13 19/08/2025
Հայաստան

Արա Ռոստոմյան. Եթե հնարավոր է, ոստիկանների փոխարեն զոհվածների ծնողներին դահլիճում գտնվելու հնարավորություն տաք

Արցախի 44-օրյա պատերազմում նահատակված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը դատարանում մինչ անձնական տվյալների ներկայացումը դատավորին խնդրեց դրսում արևի տակ սպասող զոհված նահատակների ծնողներին դահլիճում գտնվելու հնարավորություն տալ։ Դատավոր Կ. Ֆարխոյանն ասաց՝ արդեն հայտնել է, հաջորդ նիստի համար կփորձեն ապահովել ավելի մեծ դահլիճ։

Զոհրաբյանն առաջարկեց, գոնե դատարանի դահլիճում ներկա ոստիկաններից երեքին փոխարինել զոհվածների ծնողներով։

Ռոստոմյանն ասաց՝ ունի բարձրագույն կրթութուն, վերջին անգամ աշխատել է ՀԷՑ-ում՝ որպես տնօրենի օգնական։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder