«Ժողովուրդ». Իշխանությունները Արկադի Դումիկյանի համերգի տրամադրությունների մեջ են
Օրվա մամուլ
08:46 19/08/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Իշխանությունները Արկադի Դումիկյանի համերգի տրամադրությունների մեջ են

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայրենի իշխանությունները տոնական տրամադրության մեջ են: Իշխանական էլիտայում բոլորը ցնծում են՝ կարծելով, որ Վաշինգտոնում նախաստորագրված հռչակագիրը իրենց իշխանությունների հաղթանակն է, ու իրենք «պարզերես» կարող են դուրս գալ փողոց:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմին վստահեցրել է, որ իրենք հանրության շրջանում արդեն դրական ցուցանիշ ցույց տալու փաստաթուղթ-արդյունք ունեն, ուստի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին վերընտրվելու կապակցությամբ այլևս խնդիր չունեն: Նաև վստահեցրել է, որ ապագան շատ ավելի լավ է լինելու, ու այդ թեզերը իշխանականները պետք է անդադար կրկնեն, տարածեն հանրության շրջանում:

Եվ քանի որ հիմա ՔՊ-ականները վարչության անդամ դառնալու քարոզարշավ են իրականացնում, ամենուր հիացած պատմում են, որ ՀՀ-ն ապագայում դրախտ է դառնալու: Կարճ ասած՝ իշխանությունները Արկադի Դումիկյանի համերգի տրամադրությունների մեջ են»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder