Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եգիպտոսը զգուշացնում է Իսրայելին. Գազայի ժողովրդի մասսայական տեղահանումները կարմիր գիծ է
Գազայի տարածքից պաղեստինցիների տեղահանումը «կարմիր գիծ» է, և Կահիրեն թույլ չի տա որևէ կողմի վտանգել Եգիպտոսի ազգային անվտանգությունն ու ինքնիշխանությունը։ CNN-ի փոխանցմամբ, Այս մասին երկուշաբթի հայտարարել է Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդելաթին։ Աբդելաթին նշել է, որ Եգիպտոսն աշխատում է «տարբեր ուղիներով մեկ նպատակով՝ թեթևացնել պաղեստինցիների բեռը և տառապանքները», հավելելով, որ իր երկիրը չի հանդուրժի պաղեստինցիների զանգվածային արտագաղթը Գազայից։
«Մենք դա չենք ընդունի, չենք մասնակցի դրան և թույլ չենք տա, որ դա տեղի ունենա», - ասել է Աբդելաթին CNN-ին՝ հավելելով, որ տեղահանությունը վստահաբար պաղեստինցիների համար կլինի Գազայից դուրս գալու «միակողմանի տոմս», ինչը կհանգեցնի նրանց խնդրի ամբողջական «լուծարմանը»։
Իսրայելի կառավարությունը երբեք մանրամասն տեսլական չի ներկայացրել այն մասին, թե ինչ կպատահի Գազայի հետ պատերազմից հետո, սակայն վարչապետ Բենիամին Նեթանյահուն բազմիցս պաշտպանել է՝ պաղեստինցիներին Գազայից այլ երկրներ տեղափոխելու միտքը, մասնավորապես այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս տարվա սկզբին առաջ քաշեց այդ գաղափարը։
Սակայն նույնիսկ այն բանից հետո, երբ Թրամփը, կարծես, սառեցրեց առաջարկը, իսրայելցի պաշտոնյաները շարունակեցին առաջ տանել այն։ Եգիպտոսը Գազայի միակ ելքն է դեպի արտաքին աշխարհ, քանի որ Իսրայելը շրջափակել է տարածքի ցամաքային, ծովային և օդային սահմանները: Այսպիսով, Կահիրեն հայտնվել է հանրային ճնշման տակ, որպեսզի մեղմի պաղեստինցիների տառապանքները, և բազմիցս մեղադրել է Իսրայելին օգնության մատակարարումը խոչընդոտելու համար, քանի որ հազարավոր բեռնատարներ մնում են սահմանին: