Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պրիմիտիվության մակարդակի այս խախտումներից որևէ մեկը չի կարող այդ հիմքով ապացույց լինել․ փաստաբան
«Այս դատաքննության ամբողջ տրամաբանությունը դրանում է, որ կա մեղադրանք, որ ասում են՝ դու իշխանությունը բռնի կերպով զավթելու կոչեր ես արել, ընդ որում, ասում են, որ արվել է 2024 թվականի փետրվարի 3-ի հարցազրույցի ընթացքում, որը հրապարակվել է հիմա։ Մենք ասում ենք՝ ձեր ապացույցներով նման բան չկա, դուք ուղղակի արհեստական շինծու մեղադրանք եք ներկայացրել։ Հիմա հասել ենք այն փուլին, որ իրենք պետք է իրենց ապացույցներով այս մեղադրանքը հիմնավորեն»,- այս մասին Միքայել Սրբազանի հետ կապված քրեական գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։
Փաստաբանի խոսքով՝ հարցազրույցի ընթացքում հնչած խոսքերը, որոնք վերագրվում են որպես հեղափոխության կոչ, տարիներ շարունակ ասվել է, այդ թվում՝ նախորդ ղեկավարների օրոք։
«Հիմա ասում ենք՝ ընկերնե՛ր, եթե տարիներ շարունակ պարբերաբար դրա մասին ասել է, դուք սա համարել եք, որ հանցագործություն չի, հիմա ասում եք՝ դու կոչ ես անում այս պահին, ասում ենք՝ եթե նախկինում հանցագործություն չի, ո՞նց կարող է հիմա հանցագործություն լինի։ Սա այնքան պարզ պրիմիտիվ բան է, որ իրենք ուղղակի չունեն սրա պատասխանը։ Խախտումների կույտը հատիկ առ հատիկ ցույց ենք տալիս, թե ի՞նչ խախտումներ են կատարվել։ Պրիմիտիվության մակարդակի այս խախտումներից որևէ մեկը չի կարող այդ հիմքով ապացույց լինել։ Ավելին ասեմ ձեզ, անկեղծ, խախտումների մեծամասնությունը չենք էլ ասել, եզրափակիչ ելույթներում, մենք դրա մասին ավելի խորը վերլուծություններով հանդես կգանք։ Այս պահին իրենց ապացույցներն անթույլատրելի են, իսկ եթե համարենք, որ բոլորը թույլատրելի են»,- ասաց փաստաբանը։