Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Մարզպե՞տն է նման հրահանգ տվել՝ ձախողել Փարսյանի կազմակերպած միջոցառումը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ուրբաթ-շաբաթ օրերին Սյունիքի մարզի Գորիս, Կապան համայնքներում նշել են այդ քաղաքների տոնը։ Եթե Գորիսում ամեն ինչ նորմալ է անցել, ապա Կապանում տոնը, կարելի է ասել, հարամվել է։ Հայտնի է, որ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու համայնքապետ Գևորգ Փարսյանը ոչ այնքան ջերմ հարաբերություններ ունեն, չնայած վերջերս որոշակի մեղմացել է լարվածությունը, բայց ամբողջությամբ չի հարթվել։
Մեզ ասացին, որ մարզպետն ակնկալել է՝ Փարսյանը կգա իր աշխատասենյակ, և միասին կայցելեն հերոսների հիշատակին նվիրված Բաղաբուրջի հուշահամալիր, որից հետո կսկսեն տոնական միջոցառումների շարքը, սակայն Փարսյանը չի արդարացրել մարզպետի հույսերը:
Ղուկասյանն էլ չի այցելել հուշահամալիր և նախորդ տարիների պես՝ միայն շնորհավորական ուղերձ է հղել։ Մեզ սկզբում ասացին, թե մարզպետարանների ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցները հուշահամալիրում` լսելով և տեսնելով, որ մարզպետը չի մասնակցելու, ժեստ են արել նրան և իրենք էլ չեն մասնակցել Կապանի մշակույթի տանն անցկացվող հանդիսավոր միջոցառմանը, թեպետ վարկած կա, որ մարզպետն է նման հրահանգ տվել՝ ձախողել Փարսյանի կազմակերպած միջոցառումը։
Դպրոցների տնօրենները, ուսուցիչները և այլ կոլեկտիվներ տանը նստած են հետևել հարազատ Կապանի տոնին, հատուկենտ անհնազանդներ են մասնակցել, որոնց, ըստ մեր աղբյուրի, պատրաստվում են պատժել։ Ինչպես նախորդ, այս տարի էլ ընդդիմադիրներ են ներկա եղել, ելույթ է ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, կապանցի Աննա Գրիգորյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում