Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Բանակում և ողջ զինվորական համակարգում համատարած կրճատումներ են
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով` բանակում և ողջ զինվորական համակարգում համատարած կրճատումներ են: Մեր աղբյուրի խոսքով` պաշտպանության նախարարությունում, ինչպես նաև նախարարությանը ենթակա զորամասերում վերջին ամիսներին մի քանի տասնյակ զինվորական է կրճատվել` առանց որևէ էական բացատրության:
Մեր աղբյուրը նշում է, որ թիրախում հատկապես այն զինվորականներն են, որոնք ատեստավորում չեն անցել, սակայն շարունակում են իրենց աշխատանքը չնչին աշխատավարձերով:
Չնայած այս ամենին, մեր աղբյուրը նշում է նաև, որ բանակում աննախադեպ մեծացել է քաղաքացիական անձանց թիվը` ի հակակշիռ զինվորականների:
Մեր աղբյուրի խոսքով` զինվորական խավն այս ամենը կապում է առաջին հերթին ֆինանսներ տնտեսելու պետական քաղաքականության հետ, նոր միայն` հայ-ադրբեջանական խաղաղության»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում