Ռուսաստանի բանտերից մեկում ձերբակալել են թմրանյութերի առաքիչ կատվին
Իրավունք
14:21 19/08/2025
Աշխարհ

Ռուսաստանի բանտերից մեկում ձերբակալել են թմրանյութերի առաքիչ կատվին

Նիժնի Նովգորոդի մարզում Դաշնային քրեակատարողական ծառայության (ԴՔԾ) աշխատակիցները կալանավորել են թմրանյութերի փոխադրող կատվին և նրա տիրոջը, որը փորձում էր կենդանուն օգտագործել արգելված նյութեր քրեակատարողական հիմնարկի տարածք տեղափոխելու համար: Այդ մասին հայտնել է տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը:

Հանցագործի գործողությունները կասեցվել են Վարնավինսկի շրջանի 7-րդ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից:

«Հանցագործները կատվի համար վզնոց են պատրաստել, վզնոցին փաթեթներ են ամրացրել, և ըստ իրենց ծրագրի՝ կատուն պետք է փաթեթներում թմրանյութերը հասցներ դատապարտյալներին»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է ԴՔԾ մամուլի ծառայությունը:

Փորձաքննությունը ցույց է տվել, որ կատվի վզնոցի մեջ փաթեթավորված նյութը կանեփ է եղել: Մատակարարման ուղին դադարեցվել է: Կատվի ճակատագրի մասին տեղեկություններ չկան:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder