ՌԴ-ն առաջարկում է մի շարք ոլորտներում սահմանափակել միգարնտենրի վարձու աշխատանքը
Հասարակություն
10:12 19/08/2025
Տարածաշրջան

ՌԴ-ն առաջարկում է մի շարք ոլորտներում սահմանափակել միգարնտենրի վարձու աշխատանքը

Ռուսաստանի աշխատանքի նախարարությունը առաջարկել է 2026 թվականի համար խստացնել օտարերկրյա աշխատողների քվոտաները ինը հիմնական ոլորտներում, այդ թվում՝ շինարարության, հանրային սննդի և ալկոհոլի մանրածախ վաճառքի ոլորտներում: Որոշման նախագիծը տեղադրված է կարգավորող իրավական ակտերի նախագծերի դաշնային պորտալում։

Նախաձեռնության համաձայն՝ սննդի ոլորտում միգրանտների բաժինը, որտեղ նախկինում սահմանափակումներ չկային, կնվազի մինչև 50%, շինարարության մեջ քվոտան կնվազի 80%-ից մինչև 50%, և հնարավոր է օտարերկրացիների վարձման լիակատար արգելք ալկոհոլի և ծխախոտի վաճառքով զբաղվող մասնագիտացված խանութներում (ներկայումս՝ 15%):

Նախաձեռնությունը լրացվում է տարածաշրջանային առանձնահատկություններով. 29 շրջաններում քվոտաները կլինեն դաշնային քվոտաներից ցածր: Օրինակ՝ Ամուրի մարզում միգրանտները կկորցնեն սննդի արտադրության և անասնաբուժական բժշկության ոլորտում աշխատելու իրավունքը:

Մասնագետները համաձայն չեն, այս որոշման հետ բիզնեսները վախենում են աշխատուժի պակասի սրացումից, հատկապես շինարարության ոլորտում, որտեղ օտարերկրացիները հաճախ զբաղվում են բարձր որակավորում ունեցող աշխատանքով: Աշխատանքի նախարարությունը միջոցառումները կապում է հեռավոր արտասահմանյան երկրներից աշխատանքային միգրանտների նկատմամբ վերակողմնորոշման քաղաքականության հետ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder