Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թրամփը պատմել է, թե ինչպես է հաշտեցրել Հայաստանին և Ադրբեջանին՝ վերջինիս անվանելով «Աբեբայջան», իսկ Հայաստանը «Ալբանիա»
Հայտնի փոդքասթեր Մարկ Լևինի հետ ուղիղ եթերում ԱՄՆ նախագահը խոսել է իր միջազգային քաղաքականության առանձնահատկությունների մասին։ Մասնավորապես, նա կիսվել է հակամարտությունների լուծման գործում իր հաջողություններով։
«Օրինակ՝ Աբե..բայջանը։ Դա լուրջ խնդիր էր, որը տևեց 34-35 տարի՝ Ալբանիայի հետ։ Պարզապես մտածեք այդ մասին։ Շատ տարիների ընթացքում ես կարողացա ճանաչել առաջնորդներին, շփվել նրանց հետ առևտրի միջոցով, որոշ գործարքներ անել։ Այդ ժամանակ ես ասացի. «Ինչո՞ւ եք ընդհանրապես կռվում միմյանց դեմ։ Ես չեմ պատրաստվում առևտրային գործարք կնքել, եթե շարունակեք կռվել։ Սա խելագարություն է»։ Ի վերջո, մեկ բանը հանգեցրեց մյուսին, և ես կարողացա լուծել այս խնդիրը»,-sevastopol.su-ի փոխանցմամբ, հաղորդավարին ասել Թրամփը՝ սխալ արտաբերելով «Ադրբեջան» և «Հայաստան» բառերը։
Կովկասից բացի, Թրամփը կիսվել է Թաիլանդի և Կամբոջայի, Սերբիայի և Կոսովոյի, Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունների լուծման հաջողության պատմությամբ։
Նույն հարցազրույցում Թրամփը լսարանին տեղեկացրեց, որ Ղրիմը գեղեցիկ է, «Տեխասի չափ» և գտնվում է օվկիանոսում։
«Գեղեցիկ է։ Գիտեք, դա հսկայական ցամաքի կտոր է, որը ուղիղ օվկիանոսի մեջ է մտնում», - հաղորդավարին ասաց Թրամփը։ Սակայն շուտով նա համաձայնվեց, որ խոսքը Սև ծովի մասին է։