Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատարանին առաջարկվեց առաջինը քննարկել Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցի հարցը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կմեկնարկի Բագրատ Սրբազանի և 17 աջակիցների դեմ քրեական գործով դատական երկորդ նիստի՝ 10 րոպեանոց ընդմիջումից հետո պաշտպաններից Ռուբեն Մելիքյանը դատարաննին առաջարկեց առաջինը քննել մեղադրյալներից Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցի հարցը։
Օբյեկտիվ գործոններով պայմանավորված՝ պաշտպանն առաջարկեց երկրորդը քննել զոհվածի ծնող Արա Ռոստոմյանի, ապա Միհրան Մախսուդյանի ու Տիգրան Գալստյանի խափանման միրջոցի վերաբերյալ հարցերը։
Մելիքյանը նաև դատարանին առաջարկեց այս չորս անձանց խափանման միջոցի հարցը լուծել այսօր աշխատանքային ժամից հետո։
Պաշտպան Վարդևանյանն ասաց՝ հերթականության վերաբերյալ առարկություն չունի, սակայն առարկեց մյուս առաջարկին։