Ռոմանոս Պետրոսյանի ժամանակավոր կառավարիչ նշանակվելուց հետո «ՀԷՑ»-ում կադրային ջարդ է սկսվել․ աշխատանքից ազատված աշխատակիցները դատի են տալիս ՀԷՑ-ին
Քաղաքական
20:14 20/08/2025
Հայաստան

Ռոմանոս Պետրոսյանի ժամանակավոր կառավարիչ նշանակվելուց հետո «ՀԷՑ»-ում կադրային ջարդ է սկսվել․ աշխատանքից ազատված աշխատակիցները դատի են տալիս ՀԷՑ-ին

Ռոմանոս Պետրոսյանի՝ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակվելուց հետո կառույցում կադրային ջարդ է սկսվել։ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքից ազատում է կառույցի աշխատակիցներին՝ լուծելով նրանց հետ աշխատանքային պայմանագրերը։ Թե ինչ պատճառաբանություն առաջ քաշելով են ազատվում հին աշխատակիցներից՝ պարզ չէ, սակայն փաստ է, որ կառույցի արդեն նախկին աշխատակիցները, մեղմ ասած, համաձայն չեն այդ որոշման հետ և հերթով դատարան են դիմում՝ փորձելով վերականգնել իրենց իրավունքները։

«Փաստինֆո»-ն տեղեկացել է, որ միայն երեկ դատարան է ներկայացվել երեք հայցադիմում, որոնցով նախկին աշխատակիցները վիճարկել են Ռոմանոս Պետրոսյանի հրամանները՝ իրենց աշխատանքից ազատման վերաբերյալ։ Մասնավորապես, Գագիկ Սարգսյանը հայցադիմումով պահանջում է անվավեր ճանաչել Ռոմանոս Պետրոսյանի՝ հուլիսի 31-ի հրամանը՝ իր հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու և վերջնահաշվարկ կատարելու վերաբերյալ, ինչպես նաև՝ ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ։ Այս հայցադիմումը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանին։ Համանման պահանջով հայցեր են ներկայացրել նաև Հովիկ Համբարձումյանը և Համբարձում Գրիգորյանը։ Վերջինիս հայցը մակագրվել է դատավոր Գոհար Գրիգորյանին, իսկ Համբարձումյանի հայցը՝ Տաթևիկ Ստեփանյանին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder