Մենք այստեղ արդարադատություն այլևս չենք որոնում․ Ռուբեն Մելիքյան
Իրավունք
19:11 20/08/2025
Հայաստան

Մենք այստեղ արդարադատություն այլևս չենք որոնում․ Ռուբեն Մելիքյան

Մենք այստեղ արդարադատություն այլևս չենք որոնում։ Այս մասին դատարանում հայտարարեց փաստաբան Ռուբեն Մելիքյանն՝ անդրադառնալով Լիդյա Մանթաշյանի կալանքի ժամկետի երկարաձգմանը։

«Ձեր վերջին որոշումից հետո հետո կարելի է կանխատեսում անել ձեր մյուս 15 որոշումների մասով։ Ես ուզում եմ հայտարարել, որ այս դատավարությունը, հատկապես հուլիսի 3-ի Ազգային ժողովի հայտարարությունից հետո, ուղղակի ի վիճակի չի արդարադատության ամենանվազագույն չափանիշներն ապահովել։ Մենք դրանում համոզվեցինք, բացարձակապես նույն ֆաբուլայով, մեղադրական, եզրակացության մեղադրանքներով մենք ունենք ևս մի տասնյակից ավելի մեղադրյալներ և մեր համար բացարձակ կանխատեսելի է, թե ինչպիսի որոշումներ են կայացվում։ Դատական նիստերի դահլիճում անգամ անզեն աչքով էլ երևում է, որ դատական կարգադրիչների պետը այստեղ ներկա է, անգամ ի վիճակի չէ ապահովել այստեղ կարգուկանոնով, մեծ մասը ոստիկանության ծառայողներ են, ոչ թե՝ դատական կարգադրիչների ծառայող, անգամ տեսանելիության մակարդակով այսստեղ մենք չունենք արդարադատության իրականացման տպավորություն։ Պատվաժան դատարան,  հայտարարում ենք, որ այստեղ մենք արդարադատություն այլևս չենք որոնում»,-ասաց Մելիքյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder