Մեր հասարակությունը պետք է տեսնի, թե ինչ կեղծարարների, ստախոսների հետ գործ ունի. Գ. Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի ձայնագրությունների մոնտաժի մասին
Իրավունք
14:13 20/08/2025
Հայաստան

Մեր հասարակությունը պետք է տեսնի, թե ինչ կեղծարարների, ստախոսների հետ գործ ունի. Գ. Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի ձայնագրությունների մոնտաժի մասին

«Իրենց հիմարությունները ես ի՞նչ մեկնաբանեմ։ Մարդիկ շեղվածություն ունեն»,-դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը՝ խոսելով Բագրատ Սրբազանի ու նրա 17 աջակիցների դեմ հարուցված քրեական վարույթի մասին։

Նա նկատեց՝ Բագրատ Սրբազանի պաշտպանի հրապարակած ամբողջական ձայնագրությունները ցույց տվեցին, որ դրանք կտրել են, մոնտաժել։

«ՔՊ պատգամավորները չգիտեի՞ն այդ ձայանգրության մասին։ Մեր հասարակությունը պետք է տեսնի, թե ինչ կեղծարարների, ստոխոսների, թրքահպատակների հետ գործ ունի։ Չհավատաք, թրքահպատակ իշխանությունների կեղծ, շինծու մեղադրանքներին։ Սա տրաքելու է, փուչիկ է։ Վերցրել են մոնտաժված ձայնագրությունները, պոլի փետը, կոշիկի մեխը և կարծեմ ճանապարհային եռաբնկյունի նշան ու դրա ներքո փորձել են կառուցել հեղափոխություն։ Անգամ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ «ահաբեկչություն» որակում չի տրվել»,-ասաց Գ. Դանիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեր հասարակությունը պետք է տեսնի, թե ինչ կեղծարարների, ստախոսների հետ գործ ունի. Գ. Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի ձայնագրությունների մոնտաժի մասին