Քրեական վարույթն ակնհայտ ապօրինի է․ Հովհաննես Խուդոյան
Իրավունք
19:01 19/08/2025
Հայաստան

Քրեական վարույթն ակնհայտ ապօրինի է․ Հովհաննես Խուդոյան

«Անհարմար աշխատանքային պայմաններ էին, ընդամենը ստուգվեց մասնակիցների ով լինելը, և շարունակելու ենք այլ նիստերի դահլիճում, որի հնարավորությունները կրկին կասկածում եմ, որ բավարար են  լինելու։ Երևան քաղաքում ընդամենը մեկ դահլիճ կա Աջափնյակում, որ հնարավորություն ունի  ամբողջ մասնակիցներին ներգրավելու։ 50 փաստաբան, 50 դատավարության մասնակից,այդ թվում՝ մարդկանց, ովքեր ուզում են ներկա գտնվեն հրապարակային դատական նիստին և լրատվամիջոցների ներկայացուցիչներ պետք է կարողանան տեղավորել»,- այս մասին  Սրբազան Պայքարի և մյուս 17 կալանավորված անձանց գործով դատական նիստից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց  փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության «Կենտրոն» նստավայրում նածատեսված էր Բագրատ Սրբազանի ու մյուս 17 կալանավորված անձանց խափանման միջոցի հարցի քննարկումը։ Սակայն , դատարանի  նիստերի դահլիճը, փոքր լինելու պատճառով, հետաձգվեց նիստը։

Նրա խոսքով՝ հաջորդ դատական նիստին, որը նախատեսված է օգոստոսի 20-ին, ներկայացվելու է խափանման միջոցի փոփոխման հարցը։

«Օրենքը նախատեսում է, որ դատարանը ամեն դեպքում այդ  հարցը քննարկումն ապահովի և դատախազությունը փորձելու է հիմնավորել, թե ինչի պետք է իրենց նախընտրած խափանման միջոցը պահպանվի կամ այլ խափանման միջոց կիրառվի դրան։  Նախնական փուլում մենք ունենք շատ հարցեր քննարկելու, դրանք բացարկներն են, ապացույցների ծավալն է՝  դատախազությունը պետք է ներկայացնի, թե որ ապացույցով ի՞նչ է հիմնավորում։ Մեր կողմից էլ բազմաթիվ միջնորդություններ կան, բայց ներկա պահին մարտավարական նկատառումներով չեմ հրապարակի, 1-2 օրվա ընթացքում արդեն կներկայացնենք դրանք»,- ասաց փաստաբանը։

Թե ի՞նչ խնդիրներ են արձանագրվել մինչ այս պահը փաստաբանը նշեց․

«Խնդիրն այն է,  որ քրեական վարույթն ակնհայտ ապօրինի է, ընդհանրապես կապ չունի հանցագործության հետ և իրավապահների ուժերով քաղաքական շարժում կասեցնելու միտում է ունեցել»։

Անդրադառնալով Սրբազանի հրապարակված ձայնագրությանը  ձայնագրությունը և դրան հաջորդած իշխանության ներկայացուցիչների արձագանքին, Խուդոյանն ընդգծեց․

 «Ձայնագրությունն ամբողջական հրապարակել եմ, ցանկացած գիտակից մարդ կարող է ձայնագրությունը լսի և  կարծիք կազմի, թե դա ինչի մասին է։ Իրենք ներկայացնում են, որ կամ գալու են   իշխանական պատգամավորներին  «գնդակահարեն», կամ դուրս են գալու փողոցներում «գնդակահարեն»։ Բայց ամենավատն է այն է, որ քննչականը և դատախազությունը ի սկզբանե ունեցել են նյութերն իրենց ձեռքի տակ, որ դա այդպես չի, բայց նույնիսկ շշուկով չեն արտահայտել, որ չէ՝  ձեր ասած արտահայտությունները մեր քրեական վարույթի հետ կապ չունեն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քրեական վարույթն ակնհայտ ապօրինի է․ Հովհաննես Խուդոյան