Լիդյա Մանթաշյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ
Իրավունք
18:50 20/08/2025
Հայաստան

Լիդյա Մանթաշյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ

Դատարանը լսելով վարույթի մասնակիցների կարծիքները որոշեց հետևյալը՝

«Սույն քրեական վարույթը գտնվում է նախնական դատալսումների փուլում և մեղադրյալ Լիդյա Մանթաշյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հիմքերը՝ խոչընդոտների, հանցանք կատարելու և փախուստի դիմելու հիմքերը չեն վերացել ։ Հետևաբար, դատարանը գտնում է, որ մեղադրայլ Լիդյա Մանթաշյանի նկտատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը երկարաձգել երեք ամիս ժամկետով»,- հայտարարեց Դատավոր Կարեն Ֆարխոյանը։

Որոշմանը բուռն արձագանքեցին դահլիճում հավաքվածները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լիդյա Մանթաշյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ