Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տնտեսություն
21:48 20/08/2025
Հայաստան
2025 թ. առաջին կիսամյակում Հայաստանում ձկան արտադրության ծավալը նվազել է 44,8 տոկոսով. Սուրեն Պարսյան
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Թելեգրամի իր ալիքում գրում է.
«Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանում թարմ, սառեցված կամ պաղեցված ձկան արտադրության ծավալը նվազել է 44,8 տոկոսով:
Այս տարի ձկնամթերքի արտադրության ծավալների կրճատումը պայմանավորված է տրանսպորտային խնդիրներով, ինչպես նաև վերջին տարիների ընթացքում ձուկ արտադրողներին ներկայացված ջրօգտագործման պայմանների խստացմամբ, որի հետևանքով ձկնարտադրությունը դարձել է էլ ավելի ծախսատար և անմրցունակ»:
Աղբյուրը`Panorama.am
Placeholder