Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեծ Բրիտանիայում մի տղամարդ իմացել է, որ հաստ աղիքի քաղցկեղ ունի՝ խորովածի ժամանակ կերած երշիկի պատճառով։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Ամեն ինչ տեղի է ունեցել դեռևս 2020 թվականի սեպտեմբերին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա։ Սուրեյից 39-ամյա Մեթ Իմերը դիմել է բժշկի որովայնի ցավերով, որոնք սկզբում շփոթել է սննդային թունավորման հետ։ Նա կարծում էր, որ դա խորովածի ժամանակ կերած երշիկի պատճառով է։ Սակայն հետազոտությունը պարզել է, որ նա ունի հաստ աղիքի քաղցկեղ՝ լյարդի և որովայնամզի մետաստազներով, ինչպես նաև հազվագյուտ BRAF մուտացիա։
Անհաջող ստանդարտ քիմիաթերապիայից հետո հիվանդին նշանակվել են ցետուքսիմաբ և էնկորաֆենիբ փորձարարական դեղամիջոցներ։ Վեց ամիս անց սկանավորումը քաղցկեղի հետքեր չի ցույց տվել։ 2024 թվականի դեկտեմբերին նա ենթարկվել է բարդ վիրահատության և տաք քիմիաթերապիայի։
Ախտորոշումից հինգ տարի անց Մեթը մնում է առողջ, շարունակում է աշխատել և մեծացնել երկու երեխա։ Նա ընդգծում է վաղ ախտորոշման և նոր բուժումների կարևորությունը։