Առողջապահության նախարարությունը սկսել է մասսայական տուգանել գյուղական ամբուլատորիաներին․ Անուշ Պողոսյան
Առողջություն
19:52 21/08/2025
Հայաստան

Առողջապահության նախարարությունը սկսել է մասսայական տուգանել գյուղական ամբուլատորիաներին․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․

«ԲԺԻՇԿՆԵՐԸ ՏՈՒԳԱՆՔԻ ՄԱՏԵՐԻԱԼ, ԱՎԵԼԻ ՃԻՇՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱՆԵՐԸ ՏՈՒԳԱՆՔԻ ՄԱՏԵՐԻԱԼ

Առողջապահության նախարարությունը սկսել է մասսայական տուգանել գյուղական ամբուլատորիաներին։

Դիտարկել են պոլիկլինիկաների և ամբուլատորիաների կողմից արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների՝ ԿՏ,ՄՌՏ և այլն, ուղեգրումները և ենթադրել, որ այդ ուղեգրումները կատարվել են անտեղի, առանց քննարկելու ուղեգրող բժիշկների հետ սկսել են տուգանել։

Բազնաթիվ ամբուլատորիաներ պետք է 50 000 ՀՀ դրամ տուգանք սեղմ ժամկետում վճարեն Պետական բյուջե ։

Ի դեպ, խոսել եմ շուրջ 20 տուգանված ամբուլատորիաների բժիշկների հետ, բոլորը տարակուսած են , քանի որ իրենք ոչ մի խախտում չեն արել։ Անահիտ Ավանեսյան, վերանայեք այս մոտեցումները, մարզերում աշխատող բժիշկների համար սա շատ մեծ դեմոտիվացնող երևույթ է՝ տուգանել առանց բացատրության․․․»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder