Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լուկաշենկոն ողջունել է Հայաստանի միջոցով Պարսից ծոց դուրս գալու հնարավորությունը
«Բելառուսը ողջունում է Իրանի ներգրավվածությունը Եվրասիական տնտեսական միության առևտրատնտեսական գործընթացներին»,-Իրանի նախագահի Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպմանը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Բելտա» գործակալության փոխանցմամբ, նա նշել է, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև լիարժեք ազատ առևտրի համաձայնագրի մեկնարկը ընդլայնում է առևտրային հարաբերությունների աշխարհագրությունը և նոր շուկաներ է բացում երկրների համար:
«Սա նշանակալի ներդրում է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև երկարաժամկետ ռազմավարական գործընկերության հիմքի ձևավորման գործում, որը կամրապնդի բոլոր մասնակիցների տնտեսական անվտանգությունը: Իրանը մեզ համոզում է ավելի ակտիվ կերպով օգտագործել Ռուսաստանի և Իրանի միջով անցնող լոգիստիկ ուղությունը. Ռուսաստան, Հայաստան, Իրան և Պարսից ծոց: Սա է, ինչ մեզ անհրաժեշտ է առաջին հերթին», - հայտարարել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը տնտեսական ահաբեկչություն է որակել Մինսկի և Թեհրանի դեմ Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցները՝ ընդգծելով, որ երկու երկրները հաջողությամբ դիմադրում են «այդ ագրեսիվ և երեսպաշտ պատժամիջոցների պատերազմին»։