Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար
Հասարակություն
11:50 21/08/2025
Հայաստան

Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար

Դիլիջանի թունելի երթևեկելի հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ի ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 08.00-ն Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։ 

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից  հայտնում են, որ մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է լինելու։
 
Օգոստոսի 23-ից Դիլիջանի թունելը երթևեկության համար կփակվի միայն գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00)։
 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder