Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն հայոց Կաթողիկոսին
Քաղաքական
14:23 21/08/2025
Հայաստան

Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն հայոց Կաթողիկոսին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնում է  ԲԵԼՏԱ-ն՝ վկայակոչելով  պետության ղեկավարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը։

«Ձեր հովվական ծառայությունը նպաստում է քրիստոնեական արժեքների պահպանմանը, նոր եկեղեցիների բացմանը և կորցրած սրբավայրերի վերադարձմանը։ Վերակենդանացնելով հոգևորականությունը, պահպանելով խաղաղությունն ու ներդաշնակությունը հասարակությունում՝ դուք անգնահատելի ներդրում եք ունենում Բելառուսի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման, մեր եղբայրական ժողովուրդների հոգևոր մերձեցման գործում»,-նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝  Կաթողիկոսին մաղթելով առողջություն և նորանոր հաջողություններ իր ազնիվ ասկետական ​​ծառայության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder