Ամուր կամք, հոգու արիություն և երկար տարիների պայծառ ու արդյունաշատ գահակալություն. Վանեցյանի մաղթանքը Կաթողիկոսին
Հասարակություն
10:55 21/08/2025
Հայաստան

Ամուր կամք, հոգու արիություն և երկար տարիների պայծառ ու արդյունաշատ գահակալություն. Վանեցյանի մաղթանքը Կաթողիկոսին

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին տարեդարձի առթիվ՝ նրան մաղթելով քաջ առողջություն, երկար տարիների գահակալություն.

«Վեհափառ Տեր, որդիական խոնարհությամբ շնորհավորում եմ Ձերդ Սրբության ծննդյան տարեդարձը։ Աղոթում եմ ամենակալ Տիրոջը պահապան և զորակից լինել Ձեզ։ Մաղթում եմ քաջառողություն, ամուր կամք, հոգու արիություն և երկար տարիների պայծառ ու արդյունաշատ գահակալություն՝ ի շահ աստվածասեր մեր ժողովրդի և խնկաբույր Հայրենիքի։

«Ամեն հայի սրտից բխած,

Լսիր այս ձայն, ո՜վ Աստված.

Երկար կյանք տուր Հայրապետին,

Երկար օրեր Հայոց Հոր.

Տեր, անսասան պահիր դու միշտ

Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder