Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո հայաստանցիներ կարո՞ղ են գնալ Շուշի։ Նման հարց ուղղեց լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանին։
«Ինչ վերաբերում է՝ Հայաստանի քաղաքացիները կարող են ինչ-որ մի տեղ գնալ, ուզում եմ հիշեցնել փոխադարձության սկզբունքի մասին։ Այո, խաղաղության պայմաններում բոլորը բոլոր տեղեր կարող են գնալ որպես զբոսաշրջիկ, եթե ի նկատի ունեք որպես զբոսաշրջիկ»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, ռազմավարական առումով 90-ականների սկզբից Հայաստանից ու Ադրբեջանից փախստական դարձած քաղաքացիների վերադարձի օրակարգը, այն տրամաբանությամբ, որ կիրառվում է Հայաստանում ու Ադրբեջանում, իր մեջ շատ լուրջ վտանգներ է պարունակում խաղաղության օրակարագի համար։
«Այդ արծարծումն իրենց փախստականներին ոչինչ չի տալու, փոխարենը բերելու է նոր լարվածության բխող բոլոր հետևանքներով»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը, ապա Փաշինյանն ասաց, այդ հարցով բանակցում են Թուրքիայի հետ, հույս հայտնեց, որ ինչ-ր մի պահի այդ սահմանը կբացվի։