Ուզում եմ բոլորիդ շնորհավորել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առիթով. Փաշինյանը՝ գործադիրի անդամներին
Քաղաքական
11:23 21/08/2025
Հայաստան

Ուզում եմ բոլորիդ շնորհավորել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առիթով. Փաշինյանը՝ գործադիրի անդամներին

Կառավարության նիստը Նիկոլ Փաշինյանը սկսեց «խաղաղության հաստատման» առթիվ շնորհավորանքով։

«Ուզում եմ բոլորիդ շնորհավորել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առիթով, որը տեղի ունեցավ  օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի արդյունքում։ Պիտի արձանագրեմ նաև, որ սրանով մեր աշխատանքը ոչ թե ամփոփվում է, այլ ընդհակառակը՝ սկսում է»,-հայտարարեց նա՝ ավելացնելով, երբ օրակարգի հարցը լուծվում է, առաջ են գալիս նոր հարցեր, որոնք պետք է լուծվեն։

Ըստ նրա, դա տանում է  զարգացման նոր հարթություն, ինչի համար պետք է աշխատեն բարձր արդյունավետությամբ։ Նա շնորհակալություն հայտնեց գործադիրի անդամներին կատարած աշխատանքի, ընդհատված արձակուրդի, խորհրդակցութունների,  քննարկումների, տեքստի վերլուծության համար։ Կառավարության անդամներին Փաշինյանը հորդորեց ակտիվացնել հանրային հաղորդակցությունը։

«Մեր քաղաքացիները պետք է հասկանան, մենք ի՞նչ ենք անում, ինչու՞ ենք անում, ի՞նչն է, որ ստացվում է, ինչն է, որ չի ստացվում, ո՞րն է դրա պատճառը»,-ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder