Անհետ կորածների, գերեվարվածների հարազատները պահանջում են նրանց ճակատագրի պարզաբանում. Ակցիա
Քաղաքական
13:44 21/08/2025
Հայաստան

Անհետ կորածների, գերեվարվածների հարազատները պահանջում են նրանց ճակատագրի պարզաբանում. Ակցիա

2020-2023 թվականներին բռնի անհետացածների թիվը շուրջ 80 է։ Այսօր կառավարութայն շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար արտակ Բեգլարյանը։

Նա մանրամասնեց, դրանք այն անձինք են, որոնց մասով հստակ՝ տեսանյութով, լուսանկարով, վկայություններով ապացույցներ կան, որ այդ անձինք գերի են եղել ադրբեջանական կողմում ինչ-որ պահի։

«Սակայն ադրբեջանական կողմը պաշտոնապես չի հաստատում նրանց գերեվարումը, և մենք տեղյակ չենք՝ արդյո՞ք նրանք դեռևս գերեվարման մեջ են, ստրկության մեջ են, թե զոհվել են, սպանվել են։ Նրանց ճակատագրերը պարզ չեն»,-ասաց նա։

Բեգլարյանի խոսքով, բայցի այդ,   2020-2023 թվականներին անհետ կորածների թիվը կազմում է  200, ևս 800 մարդու ճակատագիր անհայտ է դեռ 1990-ականներից։

«Բոլորի հարազատները պահանջում են անհետ կորածների ճակատագրերի պարզաբանում, բռնի անհետացածների ճակատագրերի պարզաբանում կամ վերադարձ, եթե նրանք գերեվարված են»,- նշեց Բեգլարյանը։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ ասաց, կառավարության շենքի դիմաց են 2023-ի արցախյան պատերազմի, Ստեփանակերտի բենզլացակայանի պայթյունի հետևանքով անհետ կորած, ինչպես նաև գերեվարվածների, ինչպես նաև Արցախում հուղարկավորվածների հարազատները։

«Ձևավորված էր պետական կառույցների հետ աշխատանքի խողովակ, գիտեք, կար հանձնաժողով գերիների ու նեհտ կորածների հարցերով, որը ղեկավարում էր ԱԱԾ նախկին պետ պրն Աբազյանը։ Հարազատները հնարավարություն ունեցել են հանդիպել, նրանց ասել են, որոշակի աշխատանքներ տարվում են, փորձ է արվում որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել, բայց այսօր փաստն այն է, որ Աբազյանի պաշտոնաթողությամբ պայմանավորված, մենք տեղեկացված չենք, ով է զբաղվում այս հարցով, կամ արդյոք որևէ մեկը զբաղվո՞ւմ է, թե՞ ոչ»,-ասաց Ստեփանյանը։

Նա լավագույն տարբերակը համարում է, որ Աբազյանի մասնակցությամբ այդ աշխատանքները շարունակվեն։

«ԱԱԾ նոր տնօրենի հետ հանդիպում եղել է։ Այս պահի դրությամբ մեր տեղեկությունն այն է, որ նա հստակ տեղեկացված չէ և աշխատանքներ չի տանում»,-ասաց Ստեփանյանը։

Այսօր անհետ կորածների, գերեվարվածների հարազատները նամակ կփոխանցեն ԱԱԾ-ին՝ խնդրելով վերականգնել այդ խողովակը՝ տեղեկանալու իրականացվող աշխատանքներին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder