«Հրապարակ». Վարչական ղեկավարներին ասվել է, որ կանանց հետ այցելեն «Կրթվելը նորաձև է» շարժմանը
Օրվա մամուլ
08:41 21/08/2025
Հայաստան

«Հրապարակ». Վարչական ղեկավարներին ասվել է, որ կանանց հետ այցելեն «Կրթվելը նորաձև է» շարժմանը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Աննա Հակոբյանը սկսել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլը, առաջինի ավարտի մասին հայտնեց հուլիսի 15-ին, ճոռոմ վիճակագրություն ներկայացրեց՝ իբր 12 հազար մարդ է միացել շարժմանը, 11 հազարը` մասնակցել, սակայն Հանրային հեռուստաընկերության եթերով ցուցադրությունից հետո տեսագրությունը հանվել էր յութուբյան էջից, կան տեղեկություններ, որ խայտառակ քիչ դիտումներ են եղել։

Չնայած դրան, տիկինը շարունակում է աներևակայելի համառություն դրսևորել, երեկ կանանց գաղութում՝ Աբովյան ՔԿՀ-ում է կրթարշավ իրականացրել, իսկ օգոստոսի 22-ին Արագածոտնի Բյուրական համայնքի ռեստորաններից մեկում է հավաք իրականացնելու, մարզպետարանից վարչական ղեկավարներին, մարզպետարանի ենթակայության ներքո գործող հիմնարկների աշխատակիցներին հրահանգել են պարտադիր մասնակցություն, ընդ որում՝ վարչական ղեկավարներին ասվել է, որ կանանց հետ այցելեն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder