Պարոն վարչապետ, էս ձենը լսո՞ւմ ես. Ի՞նչ է կատարվում թիվ 109 մանկապարտեզում
Տնտեսություն
14:15 21/08/2025
Հայաստան

Պարոն վարչապետ, էս ձենը լսո՞ւմ ես. Ի՞նչ է կատարվում թիվ 109 մանկապարտեզում

Հասարակական ակտիվ գործիչ Արթուր Չախոյանն ահազանգում է՝ թիվ 109 մանկապարտեզում կրկին վերանորոգման աշխատանքներ են։

«Նոր բարեկարգված մանկապարտեզը կրկին բարեկարգում են, անորակ աշխատանքներ են իրականացրել, ընդ որում Փաշինյանն էլ բացմանը մասնակցել է»,-ասում է ակտիվիստը։

Չախոյանը հրապարակած տեսանյութում կից գրել է.

«Ու հետո ասում են՝ իբր «ինչ անում ենք երեխաների համար ենք անում», բայց իրականում Սևանում ճոխ դղյակներ են կառուցում։ Իմ հրապարակած տեսանյութը թիվ 109 մանկապարտեզի՝ կոռուպցիայով կատարած անորակ աշխատանքների մասին։ Նիկոլ Փաշինյան, փաստորեն, ահավոր ձևի խայտառակվեցիք»։

Ի պատասխան Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մեկնաբանում է. 

Բլոգեր Արթուր Չախոյանը տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետարանի կողմից հիմնանորոգված թիվ 109 մանկապարտեզի վերաբերյալ՝ նշելով, թե այն կրկին նորոգվում է։

Քաղաքապետարանը դեռ ամիսներ առաջ արձանագրել էր խնդիրներ կատարված աշխատանքում։

• Շինարարական ընկերությանը տրվել է հանձնարարական դրանք վերացնելու։

• Աշխատանքները կատարվում են

բացառապես ընկերության հաշվին, ոչ համայնքի բյուջեից։

• Ընկերությունը պարտավորվել է դրանք ավարտել քաղաքապետարանի սահմանած ժամկետում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder