Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ-ն՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը։
«Ձեր հովվական ծառայությունը նպաստում է քրիստոնեական արժեքների պահպանմանը, նոր եկեղեցիների բացմանը և կորցրած սրբավայրերի վերադարձմանը։ Վերակենդանացնելով հոգևորականությունը, պահպանելով խաղաղությունն ու ներդաշնակությունը հասարակությունում՝ դուք անգնահատելի ներդրում եք ունենում Բելառուսի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման, մեր եղբայրական ժողովուրդների հոգևոր մերձեցման գործում»,-նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Կաթողիկոսին մաղթելով առողջություն և նորանոր հաջողություններ իր ազնիվ ասկետական ծառայության մեջ։