Հույս ունեմ, որ արդար դատաքննությունն ամեն ինչ կպարզի․ Աղվան Արշակյան
Իրավունք
20:02 22/08/2025
Հայաստան

Հույս ունեմ, որ արդար դատաքննությունն ամեն ինչ կպարզի․ Աղվան Արշակյան

Դատարանը քննում է նաև Աղվան Արշակյանի խափանման միջոցը։

Աղվան Արշակյանի փաստաբանը դատավորին դիմեց՝ վարչական հսկողություն խափանման միջնորդության կիրառումը, որը ուղղակիորեն կապված է նրա կյանքի և առողջության հետ։

«Այս իրավիճակն առավել ծանր լինել չի կարող։ Սա առանցքային է անձի կյանքի համար»,- ասաց փաստաբանը։

«Վստահ եմ ՝ արդար դատաքննությունը վերջում ամեն ինչ կպարզի։ Միակ հարցը՝ առողջական վիճակս է։ Փաստագրված, արձանագրված է, թե  այս ընթացքում որքանով է վատթարացել առողջական վիճակս։ Հույս ունեմ, որ արդար դատաքննությունն ամեն ինչ կպարզի և ամեն ինչ կդնի իր տեղը»,- ասաց Աղվան Արշակյանը։

Դատավորն ընդհատեց՝ ասելով, որ ստացել է առողջական վիճակի մասին բոլոր փաստաթղթերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտպանները տեղեկացրել էին, որ դատարանը բավարարել էր փաստաբաններ Վարազդատ Հարությունյանի և Նարե Հոնարչյանի միջնորդությունը և քաղբանտարկյալ Աղվան Արշակյանի բանտային կալանքը փոխեց տնային կալանք։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder