Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Վան-2000» ՍՊԸ-ին պատկանող (Արտաշի մոտ) հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան փ․ Մոսկովյան), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։
Մասնավորապես՝
• սննդի կառույցի առաստաղների մակերևույթները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
• ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։
Նշենք, որ կասեցվել է նաև անհատ ձեռնարկատեր Սմբատ Սիմոնյանին պատկանող ձկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասի (ք․ Երևան, Նուբարաշեն) գործունեությունը։
Panorama.am-ի լրացուցիչ հարցին, թե՝ ինչպիսին է մարզերում անասունների դաբաղի անալիզի աչդյունքները, ըստ էության որևէ պատասխան չեղավ։