«Ժողովուրդ». Ինչ դատական վեճի կենտրոնում է հայտնվել Գագիկ Խաչատրյանի որդին
Օրվա մամուլ
08:37 22/08/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչ դատական վեճի կենտրոնում է հայտնվել Գագիկ Խաչատրյանի որդին

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ ՊԵԿ-ի նախկին նախագահ, տարբեր աղմկահարույց քրեական գործերով անցնող Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, հայտնվել է նոր դատական վեճի կենտրոնում։

Նա դատարան է ներկայացրել հայց «ՀՈՄ ՇԻՆ» ՍՊԸ-ի դեմ՝ պահանջելով բռնագանձել շուրջ 3 միլիոն դրամ՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար։ Բացի դրանից, պահանջվում է վերադարձնել նաև 60 հազար դրամ պետական տուրքի գումարը, ինչպես նաև հաշվարկել տոկոսները մինչև գումարի ամբողջական վճարումը։

Հատկանշական է, որ «ՀՈՄ ՇԻՆ»-ի սեփականատերը հայտնի բիզնեսմեն Միհրան Հարությունյանն է, որի անունը ևս բազմիցս հնչել է շինարարական ոլորտի խոշոր նախագծերի ու վիճահարույց պայմանագրերի համատեքստում։

Այսպիսով՝ դատական դահլիճում միմյանց դեմ դուրս են եկել երկու ազդեցիկ անուններ. Խաչատրյանների ընտանիքի ներկայացուցիչը՝ որպես հայցվոր, և շինարարական բիզնեսի տիրույթում ակտիվ դեր ունեցող Հարությունյանը՝ որպես պատասխանող կողմ։

Գործը քննվելու է քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգով, և առաջիկայում պարզ կդառնա՝ արդյո՞ք դատարանը կհաստատի Խաչատրյանի պահանջները»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder