Վարդապետյանը Հայաստանում Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Իրավունք
18:52 22/08/2025
Հայաստան

Վարդապետյանը Հայաստանում Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Գլխավոր դատախազությունում և նշել, որ երկխոսությունը կառուցողական և կարևոր քայլ է մի շարք ուղղություններով փոխըմբռնման և համագործակցության ամրապնդման առումով:

Գլխավոր դատախազը բարձր է գնահատել դեսպան Իմանբաևի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և ընդգծել, որ ՀՀ դատախազությունը բաց է ոլորտային հարցերի քննարկման համար։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում՝ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում կայանալիք՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական ​​խորհրդի հերթական նիստի մանրամասներին:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder