Դատարանը գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանքը երկարացրեց 3 ամսով
Իրավունք
19:37 22/08/2025
Հայաստան

Դատարանը գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանքը երկարացրեց 3 ամսով

  Դատարանը գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանքը նույնպես երկարացրեց 3 ամսով։

«Արձանագրում ենք հետևյալը, որ որպես խափանման միջոց կիրառված իրավաչափության պայմանները  և ռիսկերը չեն վերացել։ Տվյալ դեպքում դատարանը գտնում է, որ խոչընդոտելու և հանցանք կատարելու հավանականությունը բարձր է, ռիսկերը բարձր են։ Այլընտրանքային խափանման պայմաններն ի զորու չեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը, վերջինիս նկատամամբ դրված խափանման միջոց կալանքը կերկարաձգվի երեք ամսով մինչև նոյեմբերի 25-ը»,- հայտարարեց դատավոր Կարեն Ֆարխոյանը։

Նա նաև նշեց, որ գործի հետ կապված սահմանափակումները ևս պահպանվելու են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder