Ուրալօղլի. «Այսօր մենք լի ենք աննկարագրելի ուրախությամբ և հպարտությամբ, քանի որ բացում ենք Զանգեզուրի միջանցքի դռները»
Քաղաքական
21:34 22/08/2025

Ուրալօղլի. «Այսօր մենք լի ենք աննկարագրելի ուրախությամբ և հպարտությամբ, քանի որ բացում ենք Զանգեզուրի միջանցքի դռները»

Թուրքիայում երկաթուղու շինարարությունը սկսվել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակներում,- հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Լուրը փոխանցում է 1tv.ge-ն, ձևակերպումնեը լրատվամիջոցինն են։

Ըստ նրանց՝ 224 կիլոմետրանոց երկաթուղային գծի շինարարության մեկնարկի արարողությանը մասնակցել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Խոսքը Կարս-Իգդիր-Արալըկ-Դիլուջու երկաթուղային գծի մասին է, որը Թուրքիայի արևելքում գտնվող Կարս քաղաքը կկապի Նախիջևանի Ադրբեջանի Հանրապետության հետ։

Ինչպես նշել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը, երկաթուղին տարեկան կապահովի հինգ միլիոն ուղևորի և 15 միլիոն բեռի փոխադրում։

Ըստ նրա՝ երկաթուղու շինարարությունը կավարտվի մինչև 2029 թվականի վերջը։

«Այս երկաթուղու շինարարությունը սկսելով՝ մենք առաջին կոնկրետ քայլն ենք անում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ստեղծման ճանապարհին», – ասել է Ուրալօղլուն։

Ըստ նախարարի՝ նախագծի արժեքը գնահատվում է 2.4 միլիարդ եվրո, և այն կֆինանսավորվի արտաքին պարտքի միջոցով։

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակներում Ադրբեջանում նախատեսվում է վերակառուցել 150 կիլոմետր երկարությամբ երկաթուղային գիծ և 20 կիլոմետր երկարությամբ գիծ։ Թուրքական իշխանությունները հույս ունեն, որ նախագծի շրջանակներում աշխատանքները կավարտվեն միաժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի տարածքում։

«Այսօր մենք լի ենք աննկարագրելի ուրախությամբ և հպարտությամբ, քանի որ բացում ենք Զանգեզուրի միջանցքի դռները, որը Հարավային Կովկասում կբերի խաղաղության և բարգավաճման նոր դարաշրջան», – ասել է Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder