Գենդեր փարթիներն անհնար է պատկերացնել առանց այդ ծխերի. Ռուբեն Մելիքյանը՝ դատավորին
Իրավունք
15:16 22/08/2025
Հայաստան

Գենդեր փարթիներն անհնար է պատկերացնել առանց այդ ծխերի. Ռուբեն Մելիքյանը՝ դատավորին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Բագրատ Սրբազանի ու նրա աջակիցների գործով դատական նիստում հանրային մեղադրողը միջնորդեց Տիգրան Գալստյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը երկարացնել երեք ամսով։ Նա ասաց՝ պահպանվում են բոլոր ռիսկերը։

Տ. Գալստյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն ի պատասան դատավորի ուշադրությունը հրավիրեց այն փաստին՝  մեծածավալ նյութերի ուումնասիրության արդյունքում մեծապես համոզված են, որ այն գործողությունները, որոնք ներկայացված են ահաբեկչության, իշխանության զավթման նախապատրաստում, որևէ առնչություն չունեն Քրեական օրենսգրքով հանցակազմի նկարագրության հետ։

«Մեր համոզմամբ, խոսքը վերաբերում է օրինական քաղաքական գործընթացի պլանավորմանը, բայց անգամ այդ օրինական պլանավորման գործունեությանը իմ պաշտպանյալը որևէ առնչություն չի ունեցել»,-ասաց Մելիքյանը։

Նա երեք փաստի անդրադարձավ։

«Մենք չենք հերքում, որ Տիգրան Գալստյանը զրույց է ունեցել Մ. Շարբաթյանի հետ։ Դրա բովանդակությունը վերաբերում է ծխերին։ Բոլորը կհիշեն, որ 2018-թ.  ԱԺ-ում երկու պատգամավորներ ծխերով ակցիա էին անում։ Դրանք ազատ վաճառքի մեջ են, ակտիվ կիրառվում են։ Ի դեպ, ես չէի պատկերացնում ինչ աստիճանի կիրառություն ունեին, քանի դեռ ստիպված չեղա մասնակցել ինչ-որ նոր տեսակի միջոցառման, որը կոչվում է գենդեր փարթի։ Այդ գենդեր փարթիներն անհնար է պատկերացնել առանց այդ ծխերի»,-ասաց Մելիքյանը՝ ավելացնելով, որ Գալստյանը նաև մանկապարեզների սեփականատեր է, միջոցառումների ժամանակ օգտագործվում են դրանք։

Մելիքյանը, վերադառնալով գործի նյութերում հիշատակված խոսակցությանը, ցիտեց այն. «Հարցնում է՝ չե՞ս բերում։ Պաշտպանյալ ասում է՝ ի՞նչը, ծխե՞րը։ Տաքսի կդնեմ, կուղարկեմ։ Գալի՞ս ես։ Չէ, չեմ գալիս։ Վերջ»։

Նա նշեց, որ հաստատված է ծխերի հանգամանքը, խուզարկությամբ այլ բան ձեռք չի բերվել։

Տիգրան Գալստյանի կալանքի ժամկետը երկարացվեց երեք ամիս ժամկետով՝ մինչև նոյեմբերի 28-ը։ Դատավոր Ֆարխոյանի այս որոշմանը ներկաներն արձագանքեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder