Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անտառային հրդեհները մթնոլորտ են արտանետում մեծ քանակությամբ ազոտի օքսիդներ և ցնդող օրգանական միացություններ
«ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․
«Անտառային հրդեհները մթնոլորտ են արտանետում մեծ քանակությամբ ազոտի օքսիդներ (NOx) և ցնդող օրգանական միացություններ (VOC)։ Արևի ճառագայթների ազդեցության տակ դրանք մտնում են լուսաքիմիական ռեակցիաների մեջ՝ առաջացնելով գետնամերձ օզոն (O₃)։
Ծուխը և օզոնի պրեկուրսորները կարող են տարածվել մեծ հեռավորությունների վրա, ինչի հետևանքով բարձր O₃ կոնցենտրացիաներ են դիտվում անգամ հրդեհի աղբյուրից հեռու։
Գետնամերձ օզոնի բարձր մակարդակը՝
-վնասակար է մարդու առողջությանը (հատկապես շնչառական համակարգի),
-վնասում է բուսականությանը,
-նվազեցնում է գյուղատնտեսական բերքատվությունը։
Ներկայումս այս երևույթը նկատվում է Պորտուգալիայում և Իսպանիայում, որտեղ շարունակական անտառային հրդեհները նպաստում են O₃-ի մակարդակի բարձրացմանը»։