«Ժողովուրդ». Ինչ է պահանջում նախկին գլխավոր դատախազը ՆԳՆ-ից
Օրվա մամուլ
08:39 22/08/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչ է պահանջում նախկին գլխավոր դատախազը ՆԳՆ-ից

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Նախկին գլխավոր դատախազ Բորիս Արշալույսի Նազարյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարության դեմ՝ պահանջելով ճանաչել իր՝ «ՍՏԱՌ» մոդելի 9 մմ տրամաչափի զենքը սեփականության իրավունքով պահելու և կրելու իրավունքը։

Հայցը վերաբերում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված փաստաթղթերի ներկայացման ընթացակարգին։ Նազարյանը պնդում է, որ իր կողմից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացվել են, և պահանջում է ճանաչել իր և ՆԳՆ-ի միջև գոյություն ունեցող իրավահարաբերությունը՝ նշված զենքը անժամկետ, առանց մալելու իրավունքով պահելու և կրելու մասով։

Հետաքրքիր է, որ Նազարյանը տարիներ առաջ քաղաքական դաշտում հայտնվել էր ՔՊ-ի կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության կազմած «ՄԵՆՔ» դաշինքի ցուցակով՝ 2018-ին առաջադրվելով որպես պատգամավորի թեկնածու»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder