«Արտաշի մոտ» սննդի կետի գործունեությունը կասեցված է
Տնտեսություն
21:52 22/08/2025

«Արտաշի մոտ» սննդի կետի գործունեությունը կասեցված է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Վան-2000» ՍՊԸ-ին պատկանող (Արտաշի մոտ) հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան փ․ Մոսկովյան), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։

Մասնավորապես՝

• սննդի կառույցի առաստաղների մակերևույթները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

• ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։

Նշենք, որ կասեցվել է նաև անհատ ձեռնարկատեր Սմբատ Սիմոնյանին պատկանող ձկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասի (ք․ Երևան, Նուբարաշեն) գործունեությունը։ 

Panorama.am-ի լրացուցիչ հարցին, թե՝ ինչպիսին է մարզերում անասունների դաբաղի անալիզի աչդյունքները, ըստ էության որևէ պատասխան չեղավ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Արտաշի մոտ» սննդի կետի գործունեությունը կասեցված է