«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել Իլհամ Ալիևի հետ ժպտուն դեմքով ողջագուրվող Արմեն Գրիգորյանը
Օրվա մամուլ
08:31 23/08/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել Իլհամ Ալիևի հետ ժպտուն դեմքով ողջագուրվող Արմեն Գրիգորյանը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ժպտուն դեմքով ողջագուրվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը արդեն 4-րդ տարին է, որ զբաղեցնում է այս պաշտոնը։

Արմեն Գրիգորյանի՝ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի համաձայն՝ 2020 թվականին նա գնել է բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում։

2023 թվականին գնել է Toyota մակնիշի մեքենա 11 մլն 500 հազար դրամ արժեքով։

Գրիգորյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 8 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները՝ 28 մլն 522 հազար դրամ, որից 22 մլն 991 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ վարչապետի աշխատակազմից, իսկ 5 մլն 530 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից։

Ըստ հայտարարագրի՝ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 45 մլն 338 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, ինչը մարելու համար էլ Գրիգորյանը ստացել է եկամտահարկի վերադարձ։ Նա վարկերի մարմանն ուղղել է 7 մլն 422 հազար դրամ։

ԱԽ քարտուղարը ՔՊ կուսակցության անդամ է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder