Գասպար Տերտերյանը դարձավ Մ20 Աշխարհի չեմպիոն
Սպորտ
21:25 23/08/2025
Հայաստան

Գասպար Տերտերյանը դարձավ Մ20 Աշխարհի չեմպիոն

Մ20 ԱԱ-ում 72 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբաշամարտիկ Գասպար Տերտերյանը եզրափակչում հաղթեց Ասիայի Մ20 չեմպիոն, ուզբեկ Կոդիրովին՝ դառնալով Մ20 Աշխարհի չեմպիոն։

Մինչ եզրափակիչը նա երեք տպավորիչ հաղթանակ է տարել նախ 6:2 հաշվով հաղթելով ադրբեջանցի մրցակցին, այնուհետև 3:1 հաշվով՝ Ասիայի Մ20 չեմպիոն ղազախ մրցակցին, իսկ 1/4-ում վստահ առավելության է հասել Բուլղարիայի ներկայացուցչի նկատմամբ:

Կիսաեզրափակչում նրա մրցակիցը հույն Կոլիցոպուլուսն էր, Գասպար Տերտերյանը 5:1 հաշվով հաղթեց հույն մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-24-ը Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացվում է ըմբշամարտի Մ20 տարեկանների Աշխարհի առաջնությունը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder